Forever in my mind

58 4 2
                                    

֊Յոլ֊ա՛,֊նկատելով սիրելիիդ' հարմարվում ես կողքին ու հայացքդ դիմացդ բացվող տեսարանին ուղղում,֊վաղու՞ց ես այստեղ։

֊Ոչ այդքան,֊քեզ է ուղղում հայացքը ու ժպտում։֊Ե՞ս եմ քեզ արթնացրել։

   Տարուբերում ես գլուխդ ու հայացքդ կրկին դարձնում արևածագին ու անտառին։ Փակելով աչքերդ' լսողությունդ կենտրոնացնում ես քիչ հեռու հոսող գետին։

֊Սո՛լ,֊Փաքի անվստահ ձայնը իսկույն գրավում է ուշադրությունդ,֊ներիր... Առանց ինձ քեզ երևի միայնակ կզգաս...

֊Չա՛ն...

֊Չեմ ուզում խոսել այն մասին, որ հավերժ կմնամ սրտումդ կամ հիշողություններումդ։ Բայց Սո՛լ... խնդրում եմ, մի մոռացիր, որ միայնակ չես։ Թեկուզ այնտեղից, բայց կհետևեմ քեզ ու հաստատ միայնակ չեմ թողնի,֊ևս մեկ արևոտ ժպիտ է քեզ դարձնում ու սեղմում ափդ։

֊Իսկ գուցե մտափոխվես ու...

֊Ոչ մի դեպքում,֊տարուբերում է գլուխը ու կախում այն,֊գուցե հենց սա է ճակատագիրս...

   Լսելով զարդուցիչիդ ձայնը' վեր ես թռնում քնիցդ ու անջատում այն։

《Եվս մեկ երազ նրա մասնակցությամբ...》։

   Հեշտ չէ անմահի կյանքը... Հետևում ես' ինչպես են միմյանց հետևից մահանում ամենամտերիմ մարդիկ' ոմանք տարիքից, ոմանք հիվանդություններից։ Երկարատև միայնությունից հետո գտար ՆՐԱՆ, սակայն հիվանդությունը խլեց նույնիսկ իրեն։ Եթե հիմա ապրեր, գուցե և ժամանակակից բժշկությունը նրան փրկեր։ Ինչևէ' մահացածին հետ բերել անկարող ես' չնայած բոլոր ոչ մարդկային կարողություններիդ։

   《Ստում էիր, երբ ասում էիր, որ միայնակ չես թողնի... Այլապես ինչպե՞ս կանվանես ներկայիս հոգեվիճակը》։

   Պատրաստվում ես ու քայլում արդեն մաշեցրածդ ճանապարհով։ Տասնամյակներ են անցել Փաքի մահից, սակայն ձեր ավանդույթը շարունակում ես մինչ օրս։

   Հասնելով ձեր բլուրին' բարձրացնում ես հայացքդ ու սառում.

֊Չա՞ն...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 12, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Մինի֊ֆանֆիքներWhere stories live. Discover now