{7/?}

95 7 4
                                    

Այնուամենայնիվ ես կանգնեցի այն որոշման վրա,որ շատ հնարավոր է բանտից նոր դուրս եկած Նամջունը սպանել է հորը,իսկ հետո նա և քույրը միասին փախել են։Այս եզրահանգմանը կողմ էր նաեւ հաջորդ օրը իմ քննությանը միացած ոստիկանապետ Մին Յունգին,ով ի ուրախություն ինձ վերջապես ավելի սթափ վիճակում էր ու կարծես ավելի ուրախ լիներ։Ինձ թվաց,որ դա շատ հնարավոր է այդ սպանության հետեւանքով է,քանի որ Նամջունին դատելու և մահապատժի ենթարկելու շատ լավ պատճառ կա,բայց միայն թե ես այդ ժամանակ իմանայի,թե որքան եմ սխալվում...
~Հաջորդ օրը~
Յունգին իրոք լավ տրամադրությամբ մտավ բաժանմունք ճանապարհին բարևելով բոլորին և աշխատասենյակի դիմաց կանգ առեց,որպեսզի ուղղի լավ արդուկված հագուստը,որը միշտ էլ կարծես նոր կարված լիներ։Յունգին վստահ բռնեց դռան բռնակը և արդեն ուզում էր մտնել ներս,երբ հետեւում լսվեցին արագ-արագ նրան մոտեցող քայլերը։
-Ոստիկանապետ!,-Թեհյոնը արագ հասավ նրան և կանգնեց մոտ մի մետր հեռավորության վրա(դա նրա մոտ սովորություն էր  դարձել  "այն" դեպքից հետո,կամ այլ կերպ ասած պաշտպանական ռեակցիա )։
-Այո դետեկտիվ ? Ինչ-որ բան է անհրաժեշտ?,-Յունգին փորձեց մաքսիմալ հանգիստ դիրք ընդունել,ի վերջո գիտակցում էր,որ իր առջև պրոֆեսիոնալ է կանգնած։
-Կարող ենք խոսել?ներսում,-վերջին բառը ավելացրեց մի փոքր անց ցածր ձայնով։
-Իհարկե,համեցեք ներս,-Յունգին բացեց դուռը և կանգնեց կողքի,որպեսզի Թեհյոնը առաջինը մտնի ներս և քանի որ նա առաջին անգամ չի մտնում այստեղ,ապա իրեն ազատ զգալով նստեց Յունգիի դիմացի բազկաթոռի։
-Խմելու ինչ-որ բան կուզես?,-Հարցրեց Յունգին թեթևակի ակցենտ անելով,որպեսզի Թեն հասկանա,որ կարող է ցանկացած խմիչք ուզել։
-Ոչ, շնորհակալ եմ....իրականում ես շատ կարեւոր խոսակցություն ունեմ,-Յունգին,ով որոշեց իր համար վիսկի լցնել գլխով արեց,որպեսզի Թեն շարունակի,-Ես երկու օր է արդեն (սպանությունից անցել է երկու օր)մտածում եմ  սպանության դեպքի մասին....Նամջունին գտնել չի հաջողվել,սակայն նրա քրոջ հետքի վրա արդեն ընկել ենք...ու ես հասկացել եմ,որ նա մենակ է եղել,նրանց միասին նույն ճանապարհով անցնելուց չեն տեսել,հետեւաբար ես մտածեցի,որ Նամջունը պետք է հակառակ ուղղությամբ գնացած լինի...Ես մտովի այդ օրվա տեսարանը վերարտադրելու համար որոշեցի անցնել նույն ճանապարհով,որով ըստ ինձ գնացել է Նամջունը,ի վերջո նրանց տանից շատ գնացող ճանապարհներ չկան,և ի ուրախություն ինձ ես մի բան գտել եմ,-Նա ձեռքը տարեց վերարկուի գրպանը,իսկ Յունգին ներքուստ զայրույթով,իսկ արտաքուստ հետաքրքրությամբ հետեւեց նրա ձեռքին,որը շուտով սպիտակ ծալված թուղթ հանեց,-Ահա սա!Նայիր այստեղ,երեկ ես այնտեղի հարբեցողներից մեկին հանդիպեցի ու փորձեցի հարցաքննել,իսկ արդյունքները գրել եմ այստեղ ։Նա ասաց ինձ,որ այստեղ ինչ-որ տղամարդու էր տեսել շիշ կամ այլ իր ձեռքն առած,ով հարվածեց մեկ այլ տղամարդու գլխից և քարշ տվեց իր ավտոմեքենան,նա շատ արբած էր այդ պահին,այնպես որ անգամ այս խոսքերի մեջ վստահ չի ու չի կարողացել մտապահել,թե ավտոմեքենան որ կողմ է գնացել հետո...ինչ կասես?ըստ քեզ այդ երկուսը ովքեր են եղել?ես կարծում եմ,որ մի օրվա համար զուգադիպություններ շատ են եղել,այնպես որ դա հնարավոր է իրոք Նամջունն է ում առևանգել են,կամ ինքն է ինչ-որ մեկին առևանգել։
Յունգին երկար ու ծանր հայացքով նայում էր վիսկիի բաժակին,որի մեջ լողում էր մուգ դարչնագույն խմիչքը,իսկ հետո հայացքը բարձրացրեց Թեհյոնի վրա և խոսեց.
-Հետաքրքիր նորություններ ես հայթայթել,բայց դա դեռ գաղտնի թող մինչեւ հաստատ վստահ կլինես քո գտած տեղեկության հավաստի լինելու մեջ,ի վերջո ինքդ ասեցիր,որ դա հարբեցողի ցուցմունք է....,-Յունգին վեր կացավ վերցրեց մեկ այլ բաժակ և Թեհյոնի հետևող հայացքի տակ այնտեղ նույնպես վիսկի լցրեց ու մոտեցավ Թեհյոնին,-Առաջարկում եմ միասին խմենք և քննարկենք այն հնարավոր տարբերակները,որոնք կարող են լուծել այս խնդիրը,-Նա թեթեւ ժպտաց և բաժակը մեկնեց Թեհյոնին "պատահմամբ " դիպչելով նրա ձեռքին,ինչից Թեի մարմինը փշաքաղվեց և նա քիչ էր մնում բաժակը ձեռքից բաց թողներ,սակայն ինքն իրեն զսպեց հաղթահարելով վախը անցյալի հանդեպ։
-Հա...ի-իհարկե,-նրա ականջները մի փոքր կարմիր էին և Յունգին գոհացավ,որ իր փոքրիկ մանիպուլյացիան արդեն արդյունք տվեց։
Ի վերջո նրանք երկար քննարկեցին այդ հարցը և Թեն անգամ հասցրեց մոռանալ այդ տարօրինակ ժեստի մասին,բայց խոսակցության վերջում,երբ նա արդեն դուրս էր գալիս Յունգին կանգնեցրեց նրան։
-Դետեկտիվ...ավելի ճիշտ Թեհյոն...,-Նա թեթեւ ժպտաց,-Ես ուզում եմ ներողություն խնդրել այն դեպքի համար հինգ տարի առաջ....,-Յունգին նկատեց,որ Թեն ուզում է խոսել ու ասել ,թե իբր "ամեն ինչ կարգին է,ամեն ինչ անցյալում է" և" ես քեզ արդեն ներել եմ",բայց Յունգին բթամատը նուրբ դրեց Թեհյոնի շուրթին ցույց տալով,որ պետք է լռի,-Ես քեզանից էլի եմ ներողություն խնդրել,բայց սա ուրիշ դեպք է...իրականում դու ինձ դուր ես գալիս ու ես կուզեի,որ դու ինձ շանս տաս քո մասին հոգ տանելու....ես ուզում եմ,որ մենք նորից փորձենք կոլեգաներից ավելին դառնալ...դու գիտես,որ Չիմինի մահը ինձ վրա ծանր հետք է թողել,բայց մինչ Չիմինը և Չիմինից հետո էլ դու մեկ է մնում էիր իմ ուշադրության կենտրոնում,-Յունգին մինչ այդ արդեն հասցրել էր բռնել Թեհյոնի ձեռքերից իր երկու ձեռքով և նայելով նրա աչքերի մեջ խոսում էր,-Խնդրում եմ  Թեհյոն ինձ ևս մեկ շանս տուր...արի վաղը երեկոյան հանդիպենք,վայրը ինքդ կարող ես ընտրել,միայն թե մեկ շանս նվիրիր ինձ,որպեսզի կարողանամ ինքս ինձ նորից կենդանի զգալ...
Նա գլուխը կախեց ասես մահվան դատավճիռ պետք է լսի,իսկ այդ ընթացքում Թեհյոնը կուլ տվեց կոկորդին կանգնած վիրավորանքը,որը այնտեղ էր մնում արդեն հինգ տարի և սղված ձայնով ասեց.
-Ե-ես կմտածեմ,իրոք...ինձ մինչեւ վաղը կեսօր ժամանակ տուր...դու ինքդ գիտես,թե ինչ հետք ես թողել իմ կյանքում...,-Ասեց Թեհյոնը և դուրս եկավ։
Եվ իրոք,Յունգին շատ մեծ հետք էր թողել Թեի կյանքում,քանի որ այն բռնության դեպքից հետո Թեն ստիպված եղավ բաժանվել իր ապագա հարսնացուից,քանի որ դրանից հետո նա իր մեջ ինչ-որ "սխալ" փոփոխություններ զգաց,այդ դեպքից հետո նա երկար չէր խոսում իր հարազատների հետ,ովքեր վիրավորված էին Թեհյոնի այդ քայլից,այդ դեպքից հետո....շատ բան էր պատահել նրա կյանքում այդ դեպքից հետո,որի մասին Թեն երբեք չի ասել Յունգիին ու չի էլ պատրաստվում,բայց այսօրվա նրա խոստովանությունը Թեհյոնին իրոք ծանր դրության մեջ կանգնեցրեց,քանի որ նա նույնպես անտարբեր չէր...հեգնանք է ,չէ?
Թեհյոնը շտապ դուրս եկավ արագ քանդելով շապիկի վերին երկու կոճակները և անգամ հետ չնայեց,որպեսզի տեսնի Յունգիի քմծիծաղը,որը ուղեկցում էր նրան անգամ դրսում շինության պատուհանից։
Այո,Յունգին հավանում էր Թեհյոնին,բայց հաստատ ոչ այնպես,ինչպես Չիմինին էր հավանում ու ինչպես Չիմինին էր սիրահարվել։Բայց Յունգին գիտակցում էր,որ նրան պետք են այս հարաբերությունները Թեհյոնին կառավարելու համար և պլանը իրագործելու համար։Նա իրոք ինքն իրեն զզվելի էր զգում հոգու խորքում այդ դավաճանության պատճառով,սակայն առողջ բանականությունը արդեն վաղուց զոհ էր գնացել վրեժի ծարավին...

HELP 2Место, где живут истории. Откройте их для себя