You know I'm no good.

925 21 7
                                    

❗️Զգուշացում։❗️Ֆանֆիկում կլինի անպարկեշտ բառապաշար, բռնություն, թմրանյութերի, ալկոհոլի օգտագործում, անառողջ հարաբերություններ, բաց տեսարաններ։ հետեւաբար, եթե դուք 18 տարեկանից փոքր եք, պարզապես մի սկսեք ֆֆն։
երգ.՝ Annaca- Wicked Game)

«Աստծո եւ իմ միջեւ միակ տարբերությունն այն է, որ ես գոյություն ունեմ:»
Ֆրիդրիխ Նիցշե

-Բռնե՛ք դրան,- բղավում է սեւ հագուստով գեր տղամարդը, կատաղած հայացքը չկտրելով դռնից, որից վայրկյաններ առաջ դուրս վազեց երիտասարդ մի տղա,- Եւ բերեք դրան կենդանի, ես անձամբ եմ հանելու լակոտի աչքերը,- պարանոցի երակները դուրս են ցցվել բարկությունից, աչքերն ու դեմքը կարմրել են, եւ կողքից տղամարդն իրական հրեշի է հիշեցնում։

Չոնգուկը վազում է ֆենոմենալ արագությամբ։ Ներսում կուտակված վախն ու ադրենալինը ոչ մի վայրկյան չի անհետանում, ինչպես նաեւ հետեւից վազող սեւազգեստ տղամարդկանց կերպարները։ Եւս մի փոքր։ Դու կարող ես. շշմջում է ինքն իրեն եւ թեքվելով նեղ նրբանցքից ձախ դուրս գալիս հսկայական փողոց։
-Չոնգու՜կ
Չոնին ակնթարթ է անհրաժեշտ լինում ձայնը ճանաչելու եւ գտնվելու վայրը պարզելու համար։
-Շտապի՛ր, հիմար,- ավելի անհանգիստ կրկնում է շիկահերը սեւ ամենագնացի դուռը բացելով, որպեսզի Չոնգուկն ավելորդ ժամանակ չկորցնի։ Նրանց համար յուրաքանչյուր կորցված վայրկյան կվճարվի կյանքով։
Շատ մոտ լսվում է հայհոյանքներ, եւ ատրճանակի լիցքավորման ձայն։ Խմբավորումում գտնվող յուրաքանչյուրը գիտի՝  ցանկացած ձախողված հանձնարարության համար պատիժը ճակատիդ ստացած անցնքն է։ Եվ ոչինչ, որ տղային տանեն մահացած, ավելի սարսափելի կլինի, եթե նրանք բաց թողնեն Չոնգուկին։
-Չոն...,- կրակոցի ձայնը խլացնում է շուրջը։ Մթության մեջ բոլոր մարդիկ ու ձայները դադարում են լսվել։
Չոնգուկը պարալիզացված նայում է տղային, ով իրեն օգնության է շտապում դուրս գալով մեքենայից, Չոնը գիտակցում է,  պետք է քայլ անի, մի փոքր էլ եւ ընկերը կփրկի իրեն, բայց մարմինը հրաժարվում է կատարել ուղեղի պարտադրանքը։ Կոպերը հանկարծակի ծանրանում են, անմարդկային ջանք է պահանջվում Չոնգուկից աչքերը չփակելու համար, մարմին այրվում է, իսկ թիկունքում սուր ցավ է զգում, զգում է ինչպես է տաք հեղուկից շապիկը մարմնին կպնում ինչից ցավն ավելի ուժեղ է դառնում, զգում է ինչպես է ծնկները ծալվում, ինչպես է շնչելը ցավ պատճառում։ Սա՞ է մահը, Չոնգուկը քմծիծաղ է տալիս սեփական մտքի վրա։ Որովհետեւ ինչ-որ կերպ, այն իրեն դուր է գալիս։ Ցավը փոխարինվում է հանգստության եւ Չոնգուկը ժպիտով փակում է աչքերը։


-Ես ոչինչ չգիտեմ, երդվում եմ,- լաց լինելով կրկնում է հիսունն անց մի տղամարդ։
-Օ՜հ, էդ դեպքում ես ստիպված կլինեմ ուժ գործադրել ծերուկ,- կեղծ ափսոսանքով արտասանում է տղան կռանալով կապված տղամարդու առջեւ։
-Պարոն, ի՞նչ անենք,- կողքից անվստահ ձայնով դիմում է տղամարդը վախով նայելով աչքերին, որի մեջ տեսնում է իր մահը։
-Հմմմմմ,- ոտքի է կանգնում տղան հայցաքը հեռացնելով աշխատակցից եւ զննում զոհի դեմքը,- սկզբի համար կազատվենք դեմքից, այն չափազանց զզվելի է,- եւ ժպիտը հայտնվում է շուրթերին։
Չոն Հոսոկի կիրքը արյունն է։ Նա ոգեշնչում տեսավ մահվան ու խարազանման մեջ։
-Պե...պետք չի խնդ...րում եմ,- աղերսում է տղամարդը։ Պատրաս ծնկի իջնել եւ լիզել դիմացինի ոտքերը, միայն կապանքները թույլ չեն տալիս։
-Կարո՞ղ ես տղամարդ լինել,- նույն սատանայական ժպիտով հարցնում է Հոսոկը հաճույք ստանալով դիմացինի վախից,- Մենք դեռ չենք սկսել, եւ դու արդեն լցրել ես տակդ։
-Ես կասեմ, եւս երկու օր ժամանակ տվեք խնդրում եմ։ Ես կի...մանամ ծածկագիրը երդվում եմ,- հույսով աղաչում է զոհը, բայց Հոսոկն արդեն կնքել է դատավճիռը։
-Դու անօգուտ ես ծերուկ,- եւ ճիչը պայթում է սենյակում մարմնի հետ հավասրա։ Հոսոկը փոքրիկ դանակով շարունակում է հսկայական պատռվածք առաջացնել ծերունու դեմքին ականջից մինչեւ շուրթի ծայրը։ Արյունը շիթի պես ծորում է տղայի մատներին եւ աչքերն ավելի պայծառ են շողում։ Հոսոկը փակում է աչքերը եւ վայելում արյան էյֆորիայի հասցնող բույրը, եւ ցավի ճիչերն էլ միայն խթան են։
-Դու հնարավորություն ունեիր,- վայրի հայացքով դիմում է զոհին, դանակը մաշկին սեղմելով,- բայց դու կեղտի կտոր պոռնիկների հետ քարշ գալուց բացի ոչինչ չարեցիր,- արյունոտ դանակը սահելով պարանոցի վրայով հասնում է կրծքին, ապա ստամոքսին, որից հետո կանգ առնում առնանդամի հատվածում արյունոտ հետքեր թողնելով պատռված մաշկին։ Տղամարդու ճիչերը դադարում են տեղը զիջելով կրակոցի ձայնին։ Աշխատակիցներն անակնկալից ձեռքները տանում են ատճանակները, բայց նույն պահին էլ քարանում վախից։  Տիրոջ ներկայությունն անակնկալի է բերում բոլորին, բացի Հոսոկից ով հիասթափված նայում է զոհին, որը դադարեց կենդանության նշույլներ ցույց տալ։
-Մենք խաղերի ժամանակ չունենք Հոսոկ,- հաստ կոկորդային ձայնը տարածվում է ամբողջ սենյակում սարսուռ առաջացնելով յուրաքանչյուրի ներսում։  Քիմ Թեհյոնից վախենում են բոլորը։ Երիտասարդ տղա, ով չգիտի, թե ինչ է ներումը, կարեկցանքը, հասկանալու, լսելու ունակությունը։ Տղան խմբավորման գլուխը դարձավ քսան տարեկանում՝ ծնողների սպանությունից մի քանի ամիս անց։ Եւ արդեն հինգ տարի «Արես» խմբավորման առաջնորդն է ում մասին լեգենդներ են հյուսվել ամբողջ ասիայում։ Պատճառը խմբավորման միամգամից հարստացումն ու ակտիվությունն էր։ Թեհյոնն իր քսան տարեկան հասակում 30%-ով մեծացրեց թմրանյութերի վաճառքը։ Զինեց բոլորին, ովքեր հավատարմության երդում տվեցին եւ կրում են «Արես» դաջվածքը։ Կապեր հաստաեց ինչպես Ասիայում այնպես էլ Եվրոպայում։ Արեսի մարդիկ ամեն ուր են։ Սկսած դպրոցից մինչեւ պառլամենտ։ Եւ այսօր, երբ նա քսանհինգ տարեկան է նրա առջեւ խոնհարվում են նույնիսկ աստվածները։ Որովհետեւ ինքնին է  ամենակարողը։ Նրա ձեռքերում է փառքը, հարստությունը, մարդկային ճակատագրերը։ Նա է դատողն ու դատավճիռ կնքողը։ Թեհյոնն ուժն է, որի մասին կերազեր ցանկացած աստված։
-Դու հաճույքը փչացնելու տաղանդ ունես Թեհյոն,- Հոսոկի ձայնում բարկություն կա։
-Ես գիտեմ, որ նրանը քեզ դուր չէր գա ընկեր,- ներքեւի շուրթը լիզելով, լկտի ժպում է Թեհյոնն ակնարկելով զոհի առնանդամը։  Եւ երկուսի ծիծաղը տարածվում է սենյակում, որտեղ մարդիկ դադարել են վաղուց շնչել, վախենլաով ուշադրություն գրավել։ Արեսը հայտնի է հավատարմությամբ։ Եւ հավատարմությունը ստեղծվեց վախի միջոցով։
-Երեք։ Դու ինձ երեք մեծ կրծքերով պոռնիկ ես պարտք,- հեգնում է Հոսոկը դանակը մաքրում աշխատակցի վերնաշապիկով։ Քիչ անց, երբ խմբավորման առաջնորդն ու աջ ձեռքը լքում են պահեստը տասնյակ տղամարդիկ համարձակվում են խորը շունչ քաշել։
Տերերը լավ տրամադրություն ունեին, ինչը նշանակում է, որ սարսափելի բան է մոտենում։

Wicked game.  (🔞)Where stories live. Discover now