" Your wounds will bloom oneday "

612 11 6
                                    

«Փախի՛ր նապաստակ». լսում է ինչ-որ տեղ Չոնգուկը։ Մահացա՞վ։ Մտածում է ինքն իրեն զգալով քրտինքի կաթիլը, որը սողում է ճակատից, եւ հայտնվեց դժոխքում թեժ կրակների մեջ, հակառակ դեպքում ինչպես բացատրել մարմնի արյումը, թթվածնի բացակայությունը։
-Գու՞կ,- ծանոթ ձայնը լսվում է հեռվից։ Միգուցե հայրն է դժոխքում։ Օ՜հ աստվածներ, նա պետք է, որ հայտնի եւ սիրված լինի էստեղ, ինքն իրեն հեգնում է Չոնգուկը։
-Լսու՞մ ես,- այս անգամ լսվում է շատ մոտ, եւ շատ ավելի սիրելի։ Չոնգուկը դժվարությամբ բացում է աչքերը։
-Ջուր,- առաջինն ինչ կարող է խնդրել Չոնգուկը։ Ծառավն անտանելի է։
-Մի փոքր սպասիր, լա՞վ,- տխուր խնդրում է Յունգին։
-Ջուր հյոն,- կրկնում է տղան ցավից տնքալով։ Գիտակցությանը նոր է հասնում, որ պառկած է փորի վրա, եւ ուսը դժոխային այրվում է։
Յունգին հասնելով դեղատուփին հանում է բամբակը, թրջում ջրով եւ զգուշությամբ հպում Չոնգուկի չորացած շուրթերին։ Տղան բնազդաբար բացում է շուրթերն ու լեզվի վրա զգում բաղձալի ջրի մի քանի կաթիլ։
-Ի՞նչ պատահեց,- հայացքը կենտրոնացնելով Յունգի վրա հարցնում է Գուկը։ Այն, որ նրանք կարողացել են կենդանանի դուրս գալ, այդ օրը բնավ դուր չի գալիս Գուկին, դա մի տեսակ անհեթեթություն է։ Եւ դա միայն մի բան կարող է նշանակել.
-Սպանեցի երկուսին,- գլուխը կախելով խոստովանում է Յունգին ամբողջ արտաքնով ցույց տալով, որ ցավում է, եւ Գուկը կհավատար, եթե չճանաչեր Յունգին։
-Եւ դու չես զղջում,- բարձրաձայնում է տղան։
-Նրանք վիրավորեցին քեզ, պատրասվում էին սպանել երկուսիս էլ, եւ գիտես Չոնգուկ նրանցից ոչ մեկի ձեռքը չէր դողա դա անելուց, եւ այո ես չեմ ափոսում,- բարկացած բացատրում է Յունգին։ Ինչու՞ զղջալ աշխարհից երկու կեղտ վերացնելու համար։
-Նրանք վեցից ավել էին,- հիշում է Չոնգուկն ու խնդրում, որ Յունգին չհաստատի իր կասկածները։
-Մենք ավելի արագ էինք,- հայացքը թաքցնելով ավարտում է Յունգին բամբակը նորից թրջելով։
-Ինչ կա սրա հետ,- ակնարկում է վերքը։
-Քիմ Սոկջինը հեռացրեց փամփուշտն ու մի քանի կար դրեց,- մեղավոր վերջացնում է Յունգին տեսնելով ինչպես է Չոնգուկը բարկությունից սեղմում ատամեները։
-Պետք է թողնեիր, որ մեռնեի փողոցում Յունգի,- Չոնգուկը վիրավոր է, ոչ հրազենից, ոչ ինչ-որ ավազակների հարվածներից, այլ մեկ ազգանունից, բավական է արտասանել Քիմ ազգանունը եւ Չոնգուկի աչքերում կրակներ են բռնկվում։ Ներսում թողնելով ավերակներ։
-Սոկջինը ոչ մի կապ չունի խմբավորման հետ Չոնգուկ, եւ նա չի կիսում եղբոր հայացքները,- փորձում է բացատրել Յունգին։ Ի վերջո նա ամենաբարի սիրտ ունեցող մարդկանցից է ում երբեէ հանդիպել է Յունգին։
Քիմ Սոկջինը հրաժարվեց վերցնել հորեղբոր գահը։
-Միյեւնույն է Նա Քիմ է,- դատապարտում է Չոնգուկը ստիպելով Յունգին ծանր արտաշնչել։ Չոնգուկը դեռ չգիտի մանրամասներ...




Wicked game.  (🔞)Where stories live. Discover now